00:17  ,  29 հունվարի, 2015

Տորեսն արդեն 1-ին րոպեին գրավեց «Բարսելոնայի» դարպասը, Նեյմարը պատասխանեց 10- րդ րոպեին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է «Բարսելոնային» եւ արդեն առաջին րոպեին Ֆերնանդո Տորեսի խփած գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Նեյմարը վերականգնեց հաշվի հավասարությունը 10-րդ րոպեին: Ընթանում է առաջին խաղակեսը:

Թիմերի մեկնարկային կազմերը.

«Աթլետիկո». Օբլակ, Խուանֆրան, Միրանդա, Խիմենես, Սիկեյրա, Սուարես, Գաբի, Թուրան, Ռաուլ Գարսիա, Գրիզման, Տորես:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Մեսի, Սուարես, Նեյմար:

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով