02:16  ,  28 հունվարի, 2015

«Չելսին» դուրս եկավ եզրափակիչ

Լրացուցիչ ժամանակում սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի խփած գոլի շնորհիվ Լոնդոնի «Չելսին» առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ եւ դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Տոտենհեմն» ու «Շեֆիլդ Յունայթեդը»: Առաջին հանդիպումն ավարտվել է «Տոտենհեմի» հաղթանակով՝ 1:0: Պատասխան հանդիպումը հունվարի 28-ին է:

Անգլիական լիգայի Գավաթ

Կիսաեզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 1:1)

Իվանովիչ, 94

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս