20:03  ,  23 հունվարի, 2015

Australian Open. Մարիա Շարապովան 1/8 եզրափակիչում է

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում 1/8 եզրափակիչ է դուրս եկել մրցաշարի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան։ Նա 6։1, 6։1 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ Զարինա Դիյասի նկատմամբ։

Ռուսաստանցի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի չինացի Շուայ Պենը, որը երրորդ շրջանում հաղթել է ղազախ Յարոսլավա Շվեդովային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում