18:55  ,  22 հունվարի, 2015

Լյուկ Շոուն եւ Վան Պերսին պատրաստ են

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն եւ թիմի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին վերականգնվել են վնասվածքներից եւ կարող են մասնակցել Անգլիայի գավաթի խաղարկության «Քեմբրիջի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 23-ին, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Երկու ֆուտբոլիստներն էլ բաց էին թողել ՔՊՌ-ի դեմ Պրեմյեր լիգայի խաղը («Յունայթեդը» հաղթել է 2։0 հաշվով), բայց թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ նրանք պատրաստ են դուրս գալ խաղադաշտ:

Թիմի պաշտպաններ Ջոն Էվանսը, Քրիս Սմոլինգը եւ կիսապաշտպան Էշլի Յանգը չեն մասնակցի «Քեմբրիջի»դեմ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում