13:54  ,  22 հունվարի, 2015

«Լիվերպուլ» - «Չելսի» խաղից հետո Կոստան եւ Հենդերսոնը վիճաբանել են

Անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակիչի «Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպման ավարտից հետո տանտերերի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը եւ լոնդոնյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստան հանդերձարանի ճանապարհին հրել են միմյանց եւ արել վիրավորական արտահայտություններ, հայտնում է The Telegraph-ը:

Հանդիպման երկրորդ խաղակեսում Կոստան ընկել էր «Լիվերպուլի» տուգանային հրապարակում, որից հետո Հենդերսոնը նրան անվանել էր սիմուլյանտ: «Չելսիի» հարձակվողը Հենդերսոնի խոսքին բորբոքված էր արձագանքել:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով