12:46  ,  22 հունվարի, 2015

Մեսին սրտխառնոց է ունեցել «Աթլետիկոյի» հետ խաղում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղում ունեցել է սրտխառնոց, տեղեկացնում է sport.es-ը:

Նախկինում 27-ամյա ֆուտբոլիստը նման խնդիր է ունեցել նաեւ «Ռեալի», «Սեւլիլիայի», «Լեւանտեի» դեմ, նաեւ Բոլիվիայի եւ Ռումինիայի ազգային թիմերի հետ Արգենտինայի հավաքականի խաղերում:

Հիշեցնենք, որ Մեսիի խփած գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթել է 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում