16:32  ,  21 հունվարի, 2015

Շաքիլ Օ՛Նիլը դարձել է ոստիկան

Ամերիկացի նախկին բասկետբոլիստ Շակիլ Օ՛Նիլը դարձել է Ֆլորիդա նահանգի պահեստազորի ոստիկան, տեղեկացնում է Associated Press-ը:

Նախկին մարզիկը չի վարձատրվի: Օ՛Նիլի հիմնական նպատակը կլինի հասարակական գործունեությունը: Բասկետբոլիստը 2014-ի սեպտեմբերին է ոստիկանությունում աշխատելու հայտ ներկայացրել: 42-ամյա ամերիկացին ոլորտում աշխատելու համար հանձնել է հոգեբանական թեստեր:

Շակիլ Օ՛Նիլը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2011-ին: Կենտրոնականը խաղացել է «Օռլանդոյում», «Լեյքերսում», «Մայամիում», «Ֆինիքսում», «Քլիվլենդում» եւ «Բոստոնում»: Նա չորս անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) լավագույն խաղացող: ԱՄՆ-ի հավաքականում Օ՛Նիլը դարձել է աշխարհի եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով