14:31  ,  21 հունվարի, 2015

Ավստրալիայի բաց առաջնություն. Ուիլյամս քույրերը հրաժարվել են զուգախաղի պայքարից

Ամերիկուհի Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը դուրս են եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի պայքարից, տեղեկացնում է մրցաշարի կայքը:

Առաջին շրջանում քույրերը պետք է մրցեին իսպանուհի Անաբել Մեդինա-Գարիգես եւ ղազախստանցի Յարոսլավա Շվեդովա զույգի հետ: Առայժմ հայտնի չէ Ուիլյամս քույրերի՝ զուգախաղին մասնակցելուց  հրաժարվելու պատճառը: Զույգը մրցաշարի քառակի չեմպիոն է:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը գլխավորում է WTA-ի դասակարգման աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով