19:36  ,  16 հունվարի, 2015

Ռոնալդու. «Աթլետիկոն» պաշտպանական ֆուտբոլ է խաղում

«Աթլետիկոն» պաշտպանական խաղ է ցուցադրում եւ հույսը դնում է ստանդարտների վրա, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Աթլետիկոն» գրավիչ խաղ չի ցուցադրում: Նրանք պաշտպանական ֆուտբոլ են խաղում եւ հույսը դնում են ստանդարտների վրա: Բայց այդ մարտավարությունը աշխատում է, եւ նրանց խաղացողները եւ մարզիչը արժանի են հարգանքի:

Միշտ չէ, որ դու կարող ես քո լավագույն խաղը ցուցադրել: Դուք չեք կարող առանձնացնել մի ֆուտբոլիստի, ով անընդհատ իր լավագույն խաղն է ցուցադրում: Ես այլ մոլորակից չեմ: Հնարավոր է, ես դեռ իդեալական մարզավիճակում չեմ, բայց աստիճանաբար կհասնեմ դրան:

Ծնկի ցավն այլեւս չի անհանգստացնում ինձ: Մոտ երկու շաբաթ ես ստիպված էի ցավով խաղալ, բայց այժմ ամեն ինչ կարգին է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը»   տանը չկարողացավ առավելության հասնել «Աթլետիկոյի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Երկու հանդիպումների արդյունքում «Աթլետիկոն» 4:2 հաշվով պարտության մատնեց Արքայական ակումբին եւ դուրս եկավ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում