00:52  ,  16 հունվարի, 2015

Տորեսի դուբլը դուրս թողեց «Ռեալին»

Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» չկարողացավ հաղթահարել Մադրիդի «Աթլետիկոյի» արգելքը: 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

«Աթլետիկոյի» մեկնարկային կազմում առաջին հանդիպումն անցկացրեց թիմի նորեկ, ակումբի սան Ֆերնանդո Տորեսը, որը դարձավ դուբլի հեղինակ: Նա աչքի ընկավ ամեն խաղակեսի առաջին րոպեին: Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց Անտուան Գրիզմանը:

Արքայական ակումբի կազմում մրցակցի դարպասը գրավեցին Սերխիո Ռամոսն ու Կրիշտիանու Ռոնալդուն, որը հանդիպումից առաջ երկրպագուներին ներկայացրեց երրորդ անգամ ստացած «Ոսկե գնդակը»:

Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 2:0 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի «Բարսելոնա» - «Էլչե» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 5:0 հաշվով:

Իսպանիայի Գավաթ, 1/8-րդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 0:2)

Ռամոս, 20, Ռոնալդու, 54 - Տորես, 1, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում