00:14  ,  16 հունվարի, 2015

Ռոնալդուն «Ռեալի» ստադիոնում ներկայացրեց «Ոսկե գնդակը» (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի խաղադաշտ է դուրս եկել «Ոսկե գնդակով»՝ ներկայացնելով երկրպագուներին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին:

«Ռեալի» մրցակիցը «Աթլետիկոն» է: Հաշիվը հավասար է՝ 2:2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել «Աթլետիկոյի» նորեկ Ֆերնանդո Տորեսը: «Ռեալի» կազմում աչքի են ընկել Ռամոսն ու Ռոնալդուն: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Աթլետիկոն»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում