18:11  ,  15 հունվարի, 2015

Կասիլյասի կոչը՝ «Աթլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դիմել է Արքայական ակումբի երկրպագուներին՝ կոչ անելով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում աջակցել թիմին: «Ռեալը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ խաղին: Թիմն ունի լավ տրամադրվածություն: Մենք պետք է պաշտպանենք տիտղոսը: Ցավոք, վնասվածքը թույլ չի տա ինձ խաղալ: Ես կլինեմ ձեզնից մեկը: Եկեք անենք դա»,- Թվիթերում գրել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Աթլետիկոն»  առավելության է հասել 2:0 հաշվով: «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում