00:55  ,  14 հունվարի, 2015

«Վալենսիան» պարտվեց Բարսելոնայում եւ դուրս մնաց Իսպանիայի Գավաթից

Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Վալենսիան» Բարսելոնայում 0:2 հաշվով պարտվեց «Էսպանյոլին» եւ դուրս մնաց պայքարից: Տանտերերից խաղի վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն:

Առաջին խաղում «Վալենսիան» հաղթել էր 2:1 հաշվով: Քառորդ եզրափակիչում «Էսպանյոլը» կմրցի «Գրանադա» - «Սեւիլիա» զույգի հաղթողի հետ:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Էսպանյոլ» - «Վալենսիա»՝ 2:0 

Ֆելիպե Կայսեդո, 79, 89

Հեռացում. Շկոդրան Մուստաֆի, 13 («Վալենսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում