13:33  ,  25 դեկտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյան. Դեկտեմբերի 25-ն առանձնահատուկ է ինձ համար (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ դեկտեմբերի 25-ն առաձնահատուկ օր է իր համար:

«Այս օրն առանձնահատուկ է ինձ համար: Աստված ինձ պարգեւել է Ամանորի լավագույն նվերները: Ծննդյան կապակցությամբ շնորհավորում եմ հրաշք կնոջս եւ արքայազնիս՝ Արմանին: Ձեզ ցանկանում եմ երջանկություն եւ առողջություն: Աշխարհում չկան խոսքեր, որոնցով կկարողանամ նկարագրել սերս: Դուք ինձ ոգեշնչողներն եք: Եթե չլիներ կնոջս աջակցությունը, ապա չգիտեմ, թե ինչպես կդասավորվեր ֆուտբոլային կարիերաս: Ամեն առավոտ աղոթում եւ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ ինձ որդի պարգեւելու համար: Չեմ կարող պատկերացնել ավելի լավ ընտանիք: Շնորհակալություն Աստծուն նման Սուրբ Ծնունդի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է 27-ամյա հարձակվողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով