23:39  ,  23 դեկտեմբերի, 2014

Դավիդ Նալբանդյան. Ֆեդերերը պատմության լավագույն թենիսիստն է

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, հայկական արմատներով արգենտինացի Դավիդ Նալբանդյանը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին համարում է պատմության լավագույն թենիսիստը:

«Ֆեդերերն, անկասկած, պատմության լավագույն թենիսիստն է: Նա հաղթեց բոլոր հնարավոր մրցաշարերում: Շվեյցարացին նման տարիքում ցուցադրում է հիանալի խաղ: Բարդ է նրան համեմատել այլ մարզաձեւերի լեգենդար խաղացողների հետ: Օրինակ՝ Մայքլ Ջորդանի կամ Դիեգո Մարադոնայի հետ: Նրանք խաղացել են թիմային մարզաձեւերում»,- Նալբանդյանի խոսքը փոխանցում է Canchallena-ն:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում