17:18  ,  19 դեկտեմբերի, 2014

Լեոն Հարթ. Առաջին մենամարտս էր Հայաստանի դրոշով եւ շատ պարտավորեցնող էր

Սա իմ առաջին մենամարտն էր Հայաստանի դրոշով, եւ այդ հանգամանքը շատ պարտավորեցնող էր, ասել է գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Լեոն Հարթը նվաճել է մինչեւ 90կգ քաշային կարգի GBU European տիտղոսը:

«Սա իմ առաջին մենամարտն էր Հայաստանի դրոշով եւ այդ հանգամանքը շատ պարտավորեցնող էր: Ես պատրաստ էի 10 ռաունդ մենամարտելու, սակայն օգտագործեցի առաջին իսկ հնարավորությունը եւ հասա ցանկալի արդյունքի:

Այն, որ ես նրան հաղթեցի հենց առաջին ռաունդում, չի նշանակում, որ նա թույլ մրցակից էր կամ այդքան էլ լավ մարզված չէր: Այսպիսի մարզաձեւ է բռնցքամարտը՝ մի ակնթարթ եւ կարող է ամեն ինչ վերջանալ: Այս հաղթանակը ինձ ուժ եւ վստահություն հաղորդեց:

Այժմ կհանգստանամ: Տոներից հետո կշարունակեմ մարզումներս: Ցանկանում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին Ամանորի տոների կապակցությամբ եւ մաղթել առողջություն, համբերություն եւ ուժ: Շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Լեոն Հարթը:

Հայ բռնցքամարտիկը հունգարացի Բոբիս Իշթվանի դեմ մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:

Շուշանիկ Հակոբյան (Մոսկվա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում