16:34  ,  18 դեկտեմբերի, 2014

ITF. Տարվա լավագույն թենիսիստը եւ թենիսիստուհին

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հայտարարել է 2014թ. լավագույն թենիսիստի եւ թենիսիստուհու անունները: Սերբ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստ, իսկ WTA-ի աղյուսակը գլխավորող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը՝ լավագույն թենիսիստուհի: 27-ամյա Ջոկովիչը մրցանակը ստանում է չորրորդ տարին անընդմեջ:

Զուգախաղում լավագույնը ճանաչվել են ամերիկացի եղբայրներ Բոբ եւ Մայք Բրայանները, իսկ կանանց ցուցակում՝ իտալացիներ Սառա Էրանին եւ Ռոբերտա Վինչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով