02:46  ,  17 դեկտեմբերի, 2014

«Բարսելոնան» հաղթեց՝ 8:1

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունեց «Ուեսկային» եւ առավելության հասավ 8:1 հաշվով: Առաջին խաղում կատալոնական ակումբը 4 գնդակ էր ուղարկել Իսպանիայի առաջնության Սեգունդա Բ դիվիզիոնում հանդես եկող թիմի դարպասը՝ անառիկ պահելով սեփականը:

1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի «Վալյադոլիդ» - «Էլչե» զույգի հաղթողը:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Ուեսկա»՝ 8:1 (առաջին հանդիպում՝ 4:0)

Պեդրո Ռոդրիգես, 20, 26, 43, Սերխի Ռոբերտո, 29, Անդրես Ինյեստա, 39, Ադրիանո Կորեյա, 68, Ադամա Տրաորե, 78, Սանդրո Ռամիրես, 83 – Կարլոս Մորենո, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում