01:45  ,  17 դեկտեմբերի, 2014

«Չելսին» հաղթեց եւ կիսաեզրափակիչում է

Անգլիայի լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» մրցակցի խաղադաշտում 3:1 հաշվով հաղթեց «Դերբին Կոունտիին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Ժոզե Մոուրինյոյի թիմում մեկական անգամ աչքի ընկան Էդեն Ազարը, Ֆիլիպե Լուիսը եւ Անդրե Շյուրլեն: Կիսաեզրափակիչում «Չելսին» կմրցի «Տոտենհեմ» - «Նյուքասլ» զույգի հաղթողի հետ:

Անգլիայի լիգայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Դերբի Կոունտի» - «Չելսի»՝ 1:3 

Կրեյգ Բրիսոն, 71 - Էդեն Ազար, 23, Ֆիլիպե Լուիս, 56, Անդրե Շյուրլե, 82

Հեռացում՝ Ջեյք Բուքստոն, 78 («Դերբի») 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով