16:41  ,  13 դեկտեմբերի, 2014

Ուրուգվայական տիտղոսակիր ակումբը հրաժարվել է Ադրբեջանի հովանավորչական առաջարկից

Ուրուգվայական «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբի նախագահական ընտրություններից առաջ բոլոր թեկնածուները հայտարարել են, որ հրաժարվում են ադրբեջանցի հովանավորներից, տեղեկացնում է prensaarmenia.com-ը:

Ուրուգվայի ամենատիտղոսակիր թիմերից մեկի նախագահի թեկնածուները երկրի համար անընդունելի են համարել արգենտինական «Սան Լորենցոյի» նկատմամբ Ադրբեջանի պահանջները:

Ադրբեջանը խոստացել է ֆինանսապես աջակցել «Սան Լորենցոյին», եթե ակումբում չհայտնվեն հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստներ: «Պենյարոլի» գործող նախագահ  Խուան Պեդրո Դամիանին հայտարարել է, որ նման առաջարկ ստանալու դեպքում կմերժեն Ադրբեջանին: Նախագահի թեկնածու Մարսելո Արեկոն զարմանքն է հայտնել, որ Մադրիդի «Աթլետիկոն» նման պայմաններով համաձայնել էր ստանալ Ադրբեջանի ֆինանսական աջակցությունը:

«Կարծում եմ՝ նման առաջարկն անթույլատրելի է: Այն ամոթալի է ցանկացած ակումբի համար»,- ասել է Արեկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում