00:33  ,  8 դեկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը կխաղա Չինաստանում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Պայքարը կընթանա երեք ձեւաչափերով` արագ, կայծակնային եւ բասկյան:

Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան, փոխանցում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English