11:24  ,  28 նոյեմբերի, 2014

Երկրպագուն ներխուժել է խաղադաշտ եւ սելֆի արել «Տոտենհեմի» ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Տոտենհեմ» - «Պարտիզան» հանդիպման ժամանակ խաղադաշտ է ներխուժել երկրպագու եւ սելֆի արել անգլիական ակումբի ֆուտբոլիստների հետ: Ստադիոնի անվտանգության աշխատակիցները երկրպագուին չեն կարողացել խաղադաշտից հեռացնել մոտ 1.5 րոպե: Նրանց օգնության է հասել «Տոտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն:

Միջադեպին անդրադարձել են բազմաթիվ երկրպագուներ՝ իսպանացուն հիշեցնելով անարդյունավետ խաղի մասին: Սոլդադոն մոտ 500 րոպե չի կարողանում դառնալ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս