Հենրիխ Մխիթարյանն այդպես էլ ռմբարկու չի դառնա, գրել է գերմանական WAZ-ը՝ մեկնաբանելով Դորտմունդի «Բորուսիայի» պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում: Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատվել է 4.5-ով՝ առավելագույնը 1-ն է:
«Հենրիխ Մխիթարյանը երկու իրական գոլային պահ բաց թողեց «Արսենալի» դեմ խաղում: Առաջին դեպքում, նա շեղ հարվածեց, իսկ երկրորդ անգամ հարվածեց ուղիղ դարպասապահի վրա: Մխիթարյանն այդպես էլ չի դառնա ռմբարկու: Նա մի քանի գեղեցիկ փոխանցումներ կատարեց, սակայն հաճախ էր կորցնում գնդակը եւ ոչնչով աչքի չընկավ»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Լոնդոնում «Արսենալին» պարտվեց 0:2 հաշվով: Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում