00:27  ,  21 նոյեմբերի, 2014

Հայաստանը կմասնակցի Եվրո-2015-ին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը կմասնակցի 2015թ. Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել բասկետբոլի եվրոպական ֆեդերացիա: Հայաստանի թիմը կմասնակցի Բ դիվիզիոնի մրցաշարին, որտեղ հանդես կգան 20-ից ավելի եվրոպական երկրներ:

2015թ. Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումները կկայանան հաջորդ տարվա հուլիսին Հունգարիայի Ցեկեսֆերվար քաղաքում, հաղորդում է ՀԲՖ լրատվական ծառայությունը: Մրցաշարի վիճակահանությունը կկայանալ նոյեմբերի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում