20:37  ,  19 նոյեմբերի, 2014

Սերենա Ուիլյամս. Պատրաստ եմ որդեգրել Վոզնյացկուն

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ դանիացի Կարոլին Վոզնյացկու հետ հարաբերությունները շատ մտերիմ են: Նոյեմբերի 19-ին Ուիլյամսը դանիական Հերնինգում ցուցադրական խաղ կանցկացնի սերբ Անա Իվանովիչի հետ:

«Պաշտում եմ Կարոլինին: Նա լավագույն ընկերուհիս է: Եթե անկեղծ, ապա այնքան եմ սիրում Վոզնյացկուն, որ պատրաստ եմ որդեգրել նրան»,- Ուիլյամսի խոսքը փոխանցում է WTA-ի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում