12:57  ,  15 նոյեմբերի, 2014

Դանկանը վաստակել է 25000 միավոր

«Սան Անտոնիոյի» կենտրոնական Տիմ Դանկանը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Լեյքերսի» հետ խաղում վաստակել է կարիերայի 25000-րդ միավորը` դառնալով մրցաշարում այդքան միավոր վաստակած  19-րդ բասկետբոլիստը

Առաջին անգամ այդ հաջողությանը հասել էր  Քարիմ Աբդուլ-Ջաբարը: Դանկանը 25000 միավոր է վաստակել 18 մրցաշրջանների ընթացքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Դանկանը «Գոլդեն Սթեյտի» հետ խաղում 13 անգամ խլել էր գնդակը եւ դարձել NBA-ի պատմության 11-րդ խաղացողը, ում հաջողվել էր գնդակը խլել 14000-ից ավելի անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով