21:40  ,  7 նոյեմբերի, 2014

23-ամյա ամերիկացի թենիսիստուհին սրտի վիրահատություն է ենթարկվել

2009թ. ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի մասնակից, ամերիկացի թենիսիստուհի Մելանի Օդենը ենթարկվել է սրտի վիրահատության: 23-ամյա մարզուհին ունի առիթմիա: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Sport-express-ը՝ հիշեցնելով, որ 2009թ, ԱՄՆ-ի բաց առաջնությունում Օդենը հաղթել էր ռուսաստանցիներ Անաստասիա Պավլյուչենկոյին, Ելենա Դեմենտեւային, Մարիա Շարապովային եւ Նադեժդա Պետրովային:

Օդենի լավագույն տեղը համաշխարհային դասակարգման աղյուսակում եղել է 31-րդը՝ 2010թ. ապրիլին: Այժմ նա 165-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում