17:47  ,  28 մայիսի, 2012

Ռոլան Գարոս. Դավիթ Նալբանդյանը պարտվեց առաջին շրջանում

Աշխարհի 40-րդ ռակետ, արգենտինացի Դավիթ Նալբանդյանը դուրս մնաց Ֆրանսիայում ընթացող թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարից:

Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում Նալբանդյանը չորս սեթերի արդյունքում պարտվեց Ռումինիան ներկայացնող Դրիան Ունգուրին՝ 6:3, 5:7, 6:4, 7:5:

Մրցաշարի երկրորդ շրջանում ռումինացու մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, ով պայքարից դուրս է թողել գերմանացի Տոբիաս Կամկեին:

Ռոլան գարոս. առաջին շրջան

Ադրիան Ունգուր (Ռումինիա) – Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) - 6:3, 5:7, 6:4, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում