12:49  ,  29 հոկտեմբերի, 2014

«Ռեալին» հաղթելու դեպքում «Կորնելիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 1400 եվրո

Սեգունդա B-ի «Կորնելիա» ակումբի ղեկավարները 1400-ական եվրո են խոստացել  ֆուտբոլիստներին Իսպանիայի Գավաթի 1/16-րդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում հաղթելու դեպքում, տեղեկացնում է Marca-ն:

«Կորնելիայի» ղեկավարները հուսով են, որ խոստացված պարգեւավճարը լրացուցիչ խթան կլինի ֆուտբոլիստների համար: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում