Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Լիգայի Գավաթի 1/8-րդ եզրափակիչի «Շրուսբերի Թաունի» հետ խաղից առաջ հանդիպել է մրցակցի 11-ամյա երկրպագուի հետ, տեղեկացնում է 101 Great Goals-ը:
Տղան քաղցկեղային հիվանդության պատճառով անվասայլակին է եւ նկարել էր Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը հայտնել է շնորհակալություն եւ ստորագրել նկարի տակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում