01:56  ,  29 հոկտեմբերի, 2014

«Չելսին» հաղթեց, դրամատիկ վերջնամաս Լիվերպուլում

Անգլիայի Լիգայի Գավաթի 1/8-րդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց երկրորդ լիգայում հանդես եկող «Շրուսբերի Թաունին»:

48-րդ րոպեին լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Դիդյե Դրոգբան: Էնդի Մենգանը 77-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, սակայն 4 րոպե անց տանտերերի պաշտպան Ջերմեյն Գրանդիսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Մեկ այլ խաղում «Լիվերպուլը» տանը վերջնամասում փրկվեց «Սոունսիի» հետ մրցավեճում: 86-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարիո Բալոտելին՝ հավասարեցնելով հաշիվը: Մրցավարի ավելացված ժամանակում Դեյան Լովրենը կամային հաղթանակ պարգեւեց տանտերերին:

Անգլիայի Լիգայի Գավաթ, 1/8-րդ եզրափակիչ

«Շրուսբերի Թաուն» - «Չելսի»՝ 1:2

Էնդի Մենգան, 77 – Դիդյե Դրոգբա, 48, Ջերմեյն Գրանդինսոն, 81 (ինքնագոլ)

«Լիվերպուլ» - «Սոունսի»՝ 2:1

Մարիո Բալոտելի, 86, Դեյան Լովրեն, 90 - Մարվին Էմնես, 66

Հեռացում. Ֆեդերիկո Ֆերնանդես, 90 («Սոունսի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով