15:44  ,  25 հոկտեմբերի, 2014

WTA ամփոփիչ մրցաշար. Սիմոնա Հալեպը՝ եզրափակիչում

Սինգապուրում ընթացող WTA տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը: Կիսաեզրափակիչում նա 6:2, 6:2 հաշվով հաղթեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային: Հանդիպումը տեւեց 67 րոպե:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք եզրափակիչում Սիմոնա Հալեպի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: Խմբային փուլում ամերիկացի մարզուհին Հալեպին պարտվել է 0:6, 2:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում