13:18  ,  25 հոկտեմբերի, 2014

WTA ամփոփիչ մրցաշար. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Սինգապուրում ընթացող WTA տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ: Ամերիկացի մարզուհին երեք սեթում առավելության հասավ դանիացի Կարոլին Վոզնյացկու (8) նկատմամբ՝ 2:6, 6:3, 7:6 (8:6): 2 ժամ 13 րոպե տեւած մրցախաղի երրորդ սեթում Սերենա Ուիլյամսը կարողացել է բեկել պայքարի ընթացքոը 1:4 հաշվով պարտվելուց հետո:

Տիտղոսի համար Սերենա Ուիլյամսը կմրցի լեհ Ագնեշկա Ռադվանսկա (6) եւ ռումինացի Սիմոնա Հալեպ (4) հանդիպման հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում