09:38  ,  25 հոկտեմբերի, 2014

WTA. Իվանովիչի եւ Ռադվանսկայի հարվածները լավագույնն են

WTA-ն ներկայացրել է Սինգապուրում ընթացող թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի օրվա լավագույն դրվագները:

Լավագույնն են ճանաչվել Ագնեշկա Ռադվանսկայի եւ Անա Իվանովիչի հարվածները:

«Սպիտակ» խմբում լեհ Ռադվանսկան 5:7, 7:6, 2:6 պարտվել է ռուս Մարիա Շարապովային, սակայն դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի ռումինացի Սիմոնա Հալեպի հետ:

«Կարմիր» խմբում սերբ Իվանովիչը 7:6, 3:6, 6:3 հաշվով հաղթել է Սիմոնա Հալեպին, բայց դուրս մնացել պայքարից: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English