Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել Ստամբուլ ժամանած գերմանացի երկրպագուներին:
«Ամենալավ երկրպագուները: Շնորհակալություն Ձեզ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Ստամբուլում «Բորուսիան» խփեց 4 անպատասխան գոլ, իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց 90 րոպե՝ անցկացնելով լավ հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում