14:22  ,  22 հոկտեմբերի, 2014

Սիմոնա Հալեպը երկու գեյմ զիջեց Սերենա Ուիլյամսին

Սինգապուրում ընթացող թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի «Կարմիր» խմբում առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 0:6, 2:6 հաշվով պարտվել է ռումինուհի Սիմոնա Հալեպին:

Հանդիպումը տեւել է 1 ժամ 5 րոպե: Հալեպը նախորդ տուրում 6:2, 6:3 հաշվով հաղթել էր կանադացի Էժենի Բուշարին եւ խմբի առաջատարն է: Ուիլյամսը նախորդ տուրում 6:4, 6:4 հաշվով հաղթել էր սերբ Անա Իվանովիչին:

«Սպիտակ» խմբում առաջատարը լեհ Ագնեշկա Ռադվանսկան է:

Սինգապուրի մրցաշար, խմբային փուլ

Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)` 6:0, 6:2 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում