12:48  ,  22 հոկտեմբերի, 2014

Ալեքսանդր Կարապետյան. Բեռնար Շալանդն աշխատում է շատ կենտրոնացած եւ կարողանում է շատ լավ մոտիվացնել մեզ

Բեռնար Շալանդն աշխատում է շատ կենտրոնացած եւ կարողանում է շատ լավ մոտիվացնել մեզ: Բացի այդ կարգապահությունը մեծ դեր ունի նրա համար:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Լյուքսեմբուրգի գործող չեմպիոն «Դյուդելանժի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Ալեքսանդր Կարապետյանը 26 տարեկան է, ծնվել է Թբիլիսիսում, 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա: Հանդես է եկել «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ» ու «Հոմբուրգ» ակւոմբներում: Հոկտեմբերի 11-ին Ալեքսանդր Կարապետյան նշեց նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ի՞նչ կասես, քո նորամուտի մասին Հայաստանի ազգային հավաքականում:

Ես շատ ուրախ էի, որ կարողացա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Ինձ համար դա մեծ փորձ էր խաղալ թիմում եւ լինել նրա մի մասնիկը:

Ի՞նչն  ամենից շատ դուր եկավ ազգային հավաքականում:

Ամենից շատ դուր եկավ, որ խաղում էի իմ երկրի հավաքականում: Նաեւ այն, որ ես սիրում եմ ճանապարհորդել տարբեր երկրներում:

Երկու տարի առաջ դու կարող էիր հայտնվել «Բանանցում»: Այդ ժամանակ այցելե՞լ էիր Հայաստան:

Սա առաջին անգամն էր, որ ես եկա Երեւան: Շատ գեղեցիկ քաղաք է: Ինձ այտեղ շատ դուր եկավ:

Ե՞րբ առաջին անգամ իմացար, որ կարող է հրավիրվես ազգային հավաքական:

Հոկտեմբերի 2-ին մենք խաղում էինք «Կերյենգի» դեմ: Պաշտոնատար անձինք ինձ ասացին, որ Հայաստանի ազգային հավաքականից եկել եւ հետեւում են իմ խաղին:

Ինչպե՞ս կգնահատես քո խաղը Հայաստան - Սերբիա եւ Հայաստան - Ֆրանսիա հանդիպումներում:

Կարծում եմ՝ նորմալ էր: Հեշտ չէր խաղի մեջ մտնել հանդիպման վերջում, բայց ես բավականին շատ էի վազում եւ ստեղծեցի մի քանի լավ պահեր:

Հասցրեցի՞ր ընկերանալ ազգային հավաքականի տղաների հետ:

Այո, իհարկե: Նրանցից մի քանիսն արդեն իմ ընկերներն են: Մենք դարձել ենք մեկ մեծ ընտանիք:

Ինչպե՞ս կբնութագրես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոեր մարզիչ Բերնար Շալանդին:

Նա աշխատում է շատ կենտրոնացած եւ կարողանում է շատ լավ մոտիվացնել մեզ: Բացի այդ կարգապահությունը մեծ դեր ունի նրա համար:

Քո նախորդ հարցազրույցում ասացիր, որ ազգային հավաքականից գիտես միայն Հենրիխ Մխիթարյանին: Դա նշանակում է, որ չե՞ս հետեւել հավաքականի խաղերին:

Ես դիտել եմ բոլոր խաղերը: Վերջին երկու տարիներին ազգային հավաքականի ոչ մի խաղ բաց չեմ թողել:

Ինչո՞ւ ես ընտրել Լյուքսեմբուրգի առաջնությունը:

Հոմբուրգում անցկացրաց ժամանակ ես բազմաթիվ առաջարկներ ստացա, բայց ընտրեցի «Դյուդելանժը», քանի որ հանդես են գալիս բարձրագույն խմբում, Լյուքսեմբուրգի լավագույն թիմ է եւ հանդես են գալիս միջազգային մրցաշարերում: Առաջնությունում թիմերի միջեւ մեծ տարբերություն կա: Չորս  լավ թիմեր կան: Մյուսները նույնպես վատը չեն, բայց այդ չորսի դեմ մրցելը  բավական չէ:

Առաջիկայում մտադրություն ունե՞ս տեղափոխվել այլ թիմ:

Ես այստեղ խաղալու դեռ մեկ տարի էլ ունեմ, բայց հույս ունեմ կտեղափոխվել այլ առաջնություն, օրինակ, Շվեյցարիայի առաջին լիգա:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով