13:47  ,  21 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք, որպեսզի Ստամբուլից վերադառնանք հաղթանակով

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները մեկնել են Ստամբուլ, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կմրցեն «Գալաթասարայի» հետ:

«Ստամբուլի ճանապարհին ենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի վերադառնանք հաղթանակով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

«Գալաթասարայ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում