14:22  ,  18 հոկտեմբերի, 2014

WTA տարվա ամփոփիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները

Կայացել է հոկտեմբերի 20-ից Սինգապուրում մեկնարկելիք թենիսի կանանց տարվա ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6.5 միլիոն դոլար է:

Աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը «Կարմիր» խմբում կմրցի ռումինացի Սիմոնա Հալեպի (4), կանադացի Էժենի Բուշարի (5) եւ սերբ Անա Իվանովիչի (7) հետ:

«Սպիտակ» խմբում են ռուսաստանցի Մարիա Շարապովան (2), չեխ Պետրա Կվիտովան (3), լեհ Ագնեշկա Ռադվանսկայան (6) եւ դանիացի Կարոլին Վոզնյացկին (8):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս