23:54  ,  10 հոկտեմբերի, 2014

ԱԱ. Կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

Իտալիայում հայտնի դարձան վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Վեց ուժեղագույն հավաքականների եզրափակիչ մրցաշարի շրջանային փուլի երրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Դոմինիկանայի թիմին եւ նվաճել է վերջին ուղեգիր:

Եզրափակիչ դուրս գալու համար բրազիլացիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ: Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են Չինաստանն ու Իտալիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում