13:37  ,  9 հոկտեմբերի, 2014

ՄՕԿ եւ ՀԱՕԿ նախագահները բացեցին Հրանտ Շահինյանի արձանը (ֆոտոշարք)

Երեւանում բացվեց հայկական մարմնամարզության լեգենդ, օլիմպիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը: Նրա անվան մարզադպրոցի մոտ տեղադրված արձանը բացեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ օլիմպիական չեմպիոնի այրին՝ Էմմա Շահինյանը:

Հիշեցնենք, որ երկօրյա այցով Երեւանում են ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը եւ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն: Միջազգային օլիմպիական շարժման ղեկավարները հոկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀԱՕԿ, ՄՕԿ եւ ԵՕԿ նախագահները հանդես կգան ընդհանուր հայտարարությամբ: Երեւանից հյուրերը կմեկնեն հոկտեմբերի 9-ին: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով