11:40  ,  6 հոկտեմբերի, 2014

Կարապետ Չալյանը եւ Գեւորգ Սահակյանը՝ բանակայինների աշխարհի չեմպիոններ

ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի 29-րդ առաջնության առաջին օրը շատ հաջող է ստացվել Հայաստանի համար:

Գեւորգ Սահակյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) դարձել են բանակայինների աշխարհի չեմպիոններ՝ թիմային 15-ական միավոր պարգեւելով Հայաստանի հավաքականին

Նախորդ տարի Սահակյանն այս մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը, իսկ գյումրեցի Կարապետ Չալյանը 2013թ. աշխարհի երիտասարդական չեմպիոնն է:

59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը բավարարվել են բրոնզե մեդալներով՝ թիմային 8-ական միավոր բերելով Հայաստանին: Ռաֆայելն աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ավագ եղբայրն է:

Առաջնության վերջին օրը Հայաստանի ըմբիշներից պայքարի մեջ կմտնի 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում