Պեկինում ընթացող թենիսի կանանց WTA մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց ռուսաստանցի Մարիա Շարապովան: Կիսաեզրափակիչում նա մեծ առավելությամբ պարտության մատնեց սերբ Անա Իվանովիչին: 1.5 ժամ տեւած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:4 հաշվով:
Եզրափակիչում Մարիա Շարապովան կմրցի չեխ Պետրա Կվիտովայի հետ, որը 6:3, 5:7, 6:2 հաշվով հաղթել էր ավստրալացի Սամանտա Ստոսուրին:
Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն դոլար է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում