09:47  ,  4 հոկտեմբերի, 2014

«Գալաթասարայի» երկրպագուները կոտրել են «Էմիրեյթսի» աթոռները (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում թուրքական «Գալաթասարայի» երկրպագուները կոտրել են Լոնդոնի «Արսենալի» ստադիոնի՝ «Էմիրեյթսի» նստարանները, հայտնում է Goal.com-ը:

Թուրքական ակումբը պարտվել է եւ երկրպագուները զայրացած կոտրել են մոտ 100 աթոռ:

Ենթադրվում է, որ ՈւԵՖԱ-ն կտուգանի երկու ակումբներին:

Հիշեցնենք, որ «Արսենալը» 4:1 հաշվով հաղթել էր «Գալաթասարային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English