13:08  ,  28 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտի տեսագրությունը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին երկրորդ անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը՝ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին: Գերմանիայի Կիլ քաղաքում կայացած մենամարտում 34-ամյա Աբրահամն առավելության հասավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Դա նրա 41-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում (28 նոկաուտ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում