13:04  ,  27 սեպտեմբերի, 2014

Եզրափակիչում Կվիտովան դարձյալ ուժեղ էր Բուշարից

Աշխարհի երրորդ ռակետ Պետրա Կվիտովան նվաճեց Չինաստան Ուհան քաղաքում ավարտված թենիսի WTA մրցաշարի հաղթողի տիտղոսը: 2,4 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարի եզրափակիչում չեխ թենիսիստը 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ կանադացի Էժենի Բուշարի նկատմամբ:

Պետրա Կվիտովան 14-րդ տիտղոսը նվաճեց WTA մրցաշարերում: 2014թ. Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում եւս Կվիտովան պարտության էր մատնել Բուշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում