17:08  ,  26 սեպտեմբերի, 2014

Ուհան. Եզրափակիչում՝ Կվիտովա - Բուշար

Կանադացի թենիսիստուհի Էժենի Բուշարը Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում երկու սեթում՝ 6:2, 6: 3 հաշվով հաղթել է դանիացի Կարոլինա Վոզնյացկուն: Հանդիպումը տեւել է  1 ժամ 20 րոպե:

Եզրափակիչում Բուշարի մրցակիցը կլինի չեխ Պետրա Կվիտովան:

Ուհան. WTA

Կիսաեզրափակիչ 

Էժենի Բուշար (Կանադա) - Կարոլինա Վոզնյացկի (Դանիա)՝ 6:2, 6: 3

Պետրա Կվիտովա (Չեխիա) – Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա)՝ 6: 3, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում