09:42  ,  24 մայիսի, 2012

NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը Մոնակոյից. 70-րդ Գրան Պրի

Մինչեւ մայիսի 27-ն ավտոսպորտի աշխարհում գլխավոր թեման կլինի Մոնակոյի հոբելյանական 70-րդ Գրան Պրին: Ֆորմուլա-1-ի ամենահեղինակավոր փուլն անցկացվում է արքայական ավտոարշավի առաջնության հենց առաջին մրցաշրջանից: 1950 թվականից փոքրիկ Իշխանությունն ամեն տարի ընդունում է Ֆորմուլա-1-ի ամենաբացառիկ փուլը: Այն միակն է, որ անցկացվում է ոչ թե ավտոարշավարանում, այլ` հենց քաղաքի փողոցներում:

NEWS.am Sport-ը ներկայացնում է հատուկ ֆոտոռեպորտաժ Մոնակոյից: Քաղաքը պատրաստվում է մրցման մեկնարկին: Կառուցվել են հատուկ տրիբունաներ, փողոցները ցանցապատված են, գրեթե բոլոր տոմսերը սպառված են, ամեն ինչ պատրաստ է 70-րդ Գրան Պրիի մեկնարկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով