15:30  ,  20 սեպտեմբերի, 2014

Չավի. Ես երբեք իմ կամքով չեմ հեռանա «Բարսելոնայից»

Եթե միայն ինձնից կախված լինի, ես կարիերաս կավարտեմ «Բարսելոնայում», ասել է իսպանացի կիսապաշտպան Չավին՝ խոսելով կատալոնական թիմից հեռանալու հավանականության մասին:

«Ես բազմիցս եղել եմ «Բարսելոնայից» հեռանալու շեմից, բայց ամեն ինչ վերջում լուծվել է զգացմունքներով: Ես ասել եմ ակումբին, որ չեմ ցանկանում Եվրոպայում խաղալ այլ թիմում, որպեսզի չհանդիպեմ «Բարսելոնայի» հետ: Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: «Բավարիայից» երբեք առաջարկ չեմ ունեցել:

Լուիս Էնրիկեն իսկական առաջատար է եւ հաղթող: Նրա նշանակվելուց ունեցել եմ նույն հույզերը, ինչ 2008-ին, երբ թիմը գլխավորեց Գվարդիոլան»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Չավին 2014թ. աշխարհի առաջնությունից հետո ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում