Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շարլոթ», «Վաշինգտոն», «Մայամի» եւ «Ֆինիքս» ակումբների նախկին խաղացող Ռեկս Չապմանը մեղադրվում է Apple խանութից 14 հազար դոլարի ապրանք գողանալու մեջ, հաղորդում է Washington Post-ը։
Ամերիկյան Սքոթդեյլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 46-ամյա Չապմանին։
Բասկետբոլիստի 12 տարվա կարիերայի ընթացքում նա վաստակել է մոտ 22 միլիոն դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում